Կազմակերպում ենք տարբեր ձևաչափերի ցուցահանդեսներ՝ բիզնես և առևտրային ցուցահանդեսներից մինչև մշակութային, արվեստի և մասնագիտացված ցուցադրություններ։ Ապահովում ենք միջոցառման ամբողջական կազմակերպումը՝ տարածքի ընտրությունից և հատակագծի մշակումից մինչև տաղավարների նախագծում ու կառուցում, տարածքի ձևավորում, տեխնիկական հագեցվածություն և մասնակիցների համակարգում։ Մեր նպատակն է ստեղծել գրավիչ և ֆունկցիոնալ ցուցահանդեսային միջավայր, որը հնարավորություն կտա արդյունավետ ներկայացնել ձեր ապրանքանիշը, արտադրանքը կամ գաղափարը, ներգրավել այցելուների և ձևավորել նոր գործարար կապեր։

