Concept Events-ն առաջարկում է ճամբարների կազմակերպման ամբողջական ծառայություններ՝ մշակելով հետաքրքիր, կրթական և ժամանցային ծրագրեր տարբեր տարիքային խմբերի համար։ Մենք ապահովում ենք ճամբարի հայեցակարգի մշակում, վայրի ընտրություն, կացության և սննդի կազմակերպում, տրանսպորտային ծառայություններ, թիմային խաղեր, սպորտային և ստեղծագործական ակտիվություններ, ինչպես նաև մասնակիցների առօրյայի պլանավորում և միջոցառումների համակարգում։ Մեր նպատակն է ստեղծել անվտանգ, հագեցած և հիշարժան միջավայր, որտեղ մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ, հմտություններ և ընկերներ։

