Սրահի ձևավորում

Concept Events-ն առաջարկում է միջոցառումների դիզայնի և բրենդավորման համալիր ծառայություններ՝ ստեղծելով միջոցառման գաղափարին, նպատակներին և բրենդի ինքնությանը համապատասխան յուրահատուկ վիզուալ լուծումներ։ Մենք իրականացնում ենք միջոցառման տարածքի ձևավորում, բեմի և ֆոտոգոտու դիզայն, բաներների, պաստառների, ցուցանակների և տպագրական նյութերի պատրաստում, ինչպես նաև բրենդային տարրերի մշակում և կիրառում։ Մեր նպատակն է ստեղծել միասնական, գրավիչ և հիշվող միջավայր, որն ընդգծում է միջոցառման առանձնահատկությունն ու բրենդի ինքնատիպությունը։