Concept Events-ն առաջարկում է լուսանկարահանման, տեսանկարահանման և ուղիղ եթերների կազմակերպման համալիր ծառայություններ՝ ապահովելով միջոցառումների կարևոր պահերի որակյալ և պրոֆեսիոնալ լուսաբանումը։ Ծառայություններն ընդգրկում են լուսանկարիչների և տեսանկարահանողների ներգրավում, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների ապահովում, ուղիղ հեռարձակումների կազմակերպում, լուսանկարների մշակում և տեսանյութերի մոնտաժ։ Մեր նպատակն է պահպանել միջոցառումների ամենակարևոր պահերը և ապահովել դրանց հասանելիությունը ինչպես ներկա մասնակիցների, այնպես էլ առցանց լսարանի համար։

