Գիդերի և թարգմանիչների ծառայություններ

Concept Events-ն առաջարկում է գիդերի և թարգմանիչների ծառայություններ՝ ապահովելով հյուրերի, միջազգային պատվիրակությունների և միջոցառումների մասնակիցների լիարժեք ուղեկցումն ու արդյունավետ հաղորդակցությունը։ Մենք ներգրավում ենք փորձառու գիդերի՝ քաղաքային շրջայցերի, մշակութային և պատմական վայրերի այցելությունների կազմակերպման համար, ինչպես նաև պրոֆեսիոնալ թարգմանիչների՝ բանավոր և գրավոր թարգմանության, համաժամանակյա և հաջորդական թարգմանության ծառայությունների մատուցման համար։ Մեր նպատակն է հաղթահարել լեզվական խոչընդոտները և ապահովել հարմարավետ, բովանդակալից ու սահուն հաղորդակցություն։