Տրանսֆերների կազմակերպում

Concept Events-ն առաջարկում է տրանսֆերների կազմակերպման համալիր ծառայություններ՝ ապահովելով մասնակիցների, հյուրերի և պատվիրակությունների հարմարավետ ու ժամանակին տեղափոխումը։ Մենք կազմակերպում ենք դիմավորում և ճանապարհում օդանավակայանում, տեղափոխումներ հյուրանոցների, միջոցառումների անցկացման վայրերի և այլ ուղղությունների միջև՝ ընտրելով ուղևորների քանակին և պահանջներին համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Մեր թիմը համակարգում է երթուղիները, ժամանակացույցը և տեղափոխման գործընթացը՝ ապահովելով կազմակերպված, անվտանգ և հուսալի սպասարկում։