Վարպետաց դասերի կազմակերպում

Concept Events-ը կազմակերպում է տարբեր թեմատիկ ուղղություններով մաստեր կլասներ՝ ապահովելով հետաքրքիր, ինտերակտիվ և ուսուցողական փորձառություն մասնակիցների համար։ Մենք իրականացնում ենք միջոցառման հայեցակարգի մշակում, մասնագետների և վարողների ներգրավում, անհրաժեշտ նյութերի ու սարքավորումների ապահովում, տարածքի ձևավորում և կազմակերպչական ամբողջ գործընթացի համակարգում։ Յուրաքանչյուր մաստեր կլաս մշակվում է ըստ պատվիրատուի նպատակների և մասնակիցների առանձնահատկությունների՝ համադրելով գիտելիքը, ստեղծագործականությունը և գործնական փորձը։