Concept Events-ը կազմակերպեց «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը՝ ամփոփելով երիտասարդական համագործակցության, մշակութային փոխանակման և միջազգային երկխոսության օրերը։
Միջոցառմանը մասնակցում էին ԱՊՀ անդամ պետություններից ժամանած պատվիրակություններ, հյուրեր և պաշտոնատար անձինք։ Պաշտոնական արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Սյունիքի մարզպետը, Կապանի փոխքաղաքապետը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ կարևորելով երիտասարդների դերը, միջազգային համագործակցության զարգացումը և նման նախաձեռնությունների նշանակությունը։
Փակման արարողությունը շարունակվեց տոնական համերգային ծրագրով՝ ստեղծելով ջերմ ու հանդիսավոր մթնոլորտ և գեղեցիկ ավարտ պարգևելով ծրագրի միջոցառումներին։ Տարբեր երկրներից ժամանած հյուրերի մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց ծրագրի միջազգային նշանակությունն ու երիտասարդներին միավորելու առաքելությունը։
Ծրագրի շրջանակում հյուրերի համար կազմակերպվեց նաև ճանաչողական այց դեպի պատմական Հալիձորի բերդ, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանի պատմական ժառանգությանը և բացահայտելու Սյունիքի հարուստ մշակութային արժեքները։
«Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի փակման արարողությունը դարձավ գեղեցիկ եզրափակում՝ ամրապնդելով բարեկամական կապերը, խթանելով միջմշակութային երկխոսությունը և թողնելով անմոռանալի տպավորություններ մասնակիցների ու հյուրերի շրջանում։

