«Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիր «Ներուժ 3.0» ծրագիրն անցկացվել է օգոստոսի 23-28-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոն»-ում: «Ներուժ 4.0» ծրագրին մասնակցել է 22 թիմ աշխարհի 7 երկրից: 6-օրյա միջոցառման ընթացքում Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Գերմանիայից ժամանած թիմերը հնարավորություն են ունեցել լսելու ոլորտային բացառիկ դասախոսություններ, աշխատելու մենթորների հետ և է՛լ ավելի ներկայանալի դարձնելու իրենց շնորհանդեսները: Նրանք նաև հնարավորություն են ստացել ընդլայնելու իրենց համագործակցային ցանցը, փոխանակվելու գիտելիքներով և փորձով, ինչպես նաև շփվելու աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թիմերի հետ։ Հանձնաժողովի որոշմամբ գաղափարի փուլում գտնվող թիմերից 1-ին տեղը զբաղեցրել է «Propulsion Lab»-ը, 2-րդ տեղը` «Dynamica»-ն, 3-րդ տեղը` «Maestrolls»-ը, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող է ճանաչվել «Waveye Inc» ընկերությունը, 2-րդ տեղը զբաղեցրել է «Parsl.ai»-ը, 3-րդ տեղը` «OQNI» ընկերությունը։ «Ներուժ» պետական ծրագրի նպատակն է խթանել Սփյուռքի մասնագիտական հայրենադարձությունը` նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ - պատվիրատու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։
