Քայլ դեպի տուն

2023 թվականի հունիսի 5-ից օգոստոսի 26-ը՝ 6 փուլով ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում անցկացվել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 600 պատանի 25 երկրից: ։«Քայլ դեպի տուն» ծրագիրի նպատակն է բացահայտել հայրենիքը՝ ամրապնդով ազգային ինքնությունը։ Ծրագիրը ներառում էր հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ: Ծրագրի պատվիրատուն եղել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը