ՀՀ Վարչապետի գավաթի լողի դպրոցականների սիրողական մրցաշար

ՀՀ վարչապետի գավաթի լողի դպրոցականների սիրողական մրցաշարը նպատակ ունի խթանել դպրոցականների շրջանում լողի և առողջ ապրելակերպի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել մարզական կարողություններն ու խրախուսել ակտիվ կենսակերպը։

Մրցաշարը համախմբում է Հայաստանի տարբեր համայնքների դպրոցականներին՝ նրանց հնարավորություն տալով ցուցադրելու իրենց լողային հմտությունները, մրցելու միմյանց հետ և դրսևորելու թիմային ոգի ու մարզական կամք։

Միջոցառման կազմակերպման ընթացքում ապահովվել են մրցաշարի անցկացման համար անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները՝ մասնակիցների գրանցումից և դիմավորումից մինչև մրցումների բնականոն ընթացքի ապահովում։