Մեր թիմը

Concept Events-ի հաջողության հիմքում մեր թիմն է՝ ոլորտի փորձառու մասնագետներ, որոնք համատեղում են ստեղծագործ մտածողությունը, մասնագիտական հմտություններն ու կազմակերպչական բարձր կարողությունները։ Յուրաքանչյուր անդամ իր գիտելիքներով, փորձով և անհատական ներդրմամբ կարևոր դեր ունի միջոցառումների պլանավորման և իրականացման բոլոր փուլերում։

Մենք հավատում ենք, որ հաջողված միջոցառումը մանրուքների նկատմամբ ուշադրության, արդյունավետ համագործակցության և միասնական աշխատանքի արդյունք է։ Հենց այդ սկզբունքներով էլ ստեղծում ենք յուրահատուկ, բարձրակարգ և հիշարժան միջոցառումներ՝ յուրաքանչյուր գաղափար վերածելով տպավորիչ փորձառության։