Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:
Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 2-րդ համայնքային փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 17,500 աշակերտներ: 4-րդ՝ եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևան քաղաքում 1-ին տեղեր գրաված դպրոցների հավաքական թիմերը:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը` նռնակի նետում (Ô-1 ուսումնական), 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000մ), հրաձգություն և ինքնաձիգի քանդում-հավաքում։